Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական, 2014 թվականից հետո հավատարմագրված ոչ պետական և միջպետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը: Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 19-ը:

Հայտատուները պետք է ներկայացնեն՝

  • դիմում (լրացվում է տեղում),
  • 2 լուսանկար 3×4,
  • անձնագրի պատճենը,
  • ստուգման գրքույկի պատճենը,
  • ուսանողական տոմսի պատճենը,
  • տեղեկանք բուհից,
  • ամուսնության վկայականի պատճենը, ամուսնու/կնոջ անձնագրի պատճենը (եթե ամուսնությունը գրանցված է),
  • երեխաների ծննդյան վկայականների պատճենները,
  • փոխանցման հաշիվ` ամբողջ տարվա ուսման վարձի չափով։

 

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

05.09.2016 18:45
2579

Copyright © 2012-2024 - Das.am



DAS.am-ի վերլուծությունների, հարցազրույցների կամ նորությունների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում ակտիվ հղումը www.das.am կայքի գլխավոր էջին պարտադիր է
Կայքում տեղադրված դասագրքերի լուծումների ամբողջական կամ մասնակի օգտագործումը թույլատրվում է միայն DAS.am կայքի խմբագրության գրավոր համաձայնության դեպքում: