Լևոն Մկրտչյան. Ծնվել և մեծացել է առաջին հետխորհրդային սերունդը, որն ունի սեփական գաղափարները, սեփական փորձը և աշխարհընկալումը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարին, որին ներկա են եղել անդամ պետությունների   կրթության ոլորտի ղեկավարներ: Համագումարին ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ Պետական դումայի փոխնախագահ Վալենտինա Մոտվիյենկոն:

Հանդես գալով համագումարում՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը  մասնավորապես նշել է. «Հասարակությունում կրթության դերի ու տեղի հստակեցումը մշտապես  հրատապ խնդիր է եղել, որը քննարկվել է քաղաքակրթության զարգացման բոլոր փուլերում: «Կրթության փիլիսոփայություն» հասկացության վերաիմաստավորումն առավել սուր է 21-րդ դարում: Ժամանակակից կրթական համակարգերն արտահայտում են հասարակությունում լայնածավալ որակական փոփոխություններ և բախվում են այն նույն  հակասություններին` ինչին բախվում է  հենց ողջ հասարակությունը»: Պատմական էքսկուրս անցկացնելով անկախության 25  տարիներով՝ նախարար Լևոն Մկրտչյանը շեշտել է, որ կրթության ոլորտը Հայաստանում դժվար շրջան է ապրել. «Մի կողմից  պայմանավորված աշխարհաքաղաքական իրադարձություններով, մյուս կողմից` սեփական ազգային համակարգի կայացմամբ մեր երկիրը զարգանում էր բարդ քաղաքական և տնտեսական պայմաններում` 1988 թվականի ահավոր երկրաշարժը, որն ավերեց հանրապետության տարածքի 30 տոկոսը, Թուրքիայի կողմից շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիան, Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերը և խոշտանգումները վերապրած հայ փախստականների հսկայական հոսքերը: Կրթության ընդհանուր որակի անկման գործընթացների կանխման համար պետք էր ստեղծել հասարակության զարգացման և կրթական պարադիգմաների ամբողջական  հայեցակարգ»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

90-ականների վերջը և 2000-ականների սկիզբը, երբ մշակվել է ազգային կրթական ծրագիրը, համարելով բեկումնային՝ ԿԳ նախարարը ձևակերպել է կրթության զարգացման այսօրվա ձևաչափը. «Ժամանակակից կրթական պարադիգման ուղղորդված է դեպի նոր սերնդի գիտելիքահեն և մշակութային զարգացում, իսկ կրթության կառուցողական հիմքը` հումանիզմի, ժողովրդավարության և կրթության հեռանկարների գաղափարախոսություն: Հնարավոր չէ, այս ամենը պատկերացնել առանց մեր երկրների կրթական  հասարակությունների միջև ինտեգրացիոն գործընթացների նոր ընկալման զարգացման հեռանկարների»:

Անդրադառնալով համագործակցության քսանհինգ տարիներին,  նախարար Լևոն Մկրտչյանը նշել է.«Մենք կարող ենք ասել, որ ծնվել և մեծացել է առաջին հետխորհրդային սերունդը, որն ունի սեփական գաղափարները, սեփական փորձը և աշխարհընկալումը:Վստահ եմ, որ այժմ` երկու տասնամյակ անց, անհրաժեշտ է արժանին մատուցել այն քաղաքական և հասարակական գործիչներին, ովքեր իրենց մեջ ուժ գտան կանխել ԽՍՀՄ փլուզման չվերահսկվող պայթյունը և սկսեցին նոր որակի համագործակցության կառուցումը»: 

ՀՀ ԿԳ նախարարի ընդգծմամբ՝  այդ ընթացքում մեծ դեր են խաղացել կրթության գործիչները, որոնք անտեսելով ծանրագույն պայմանները, շարունակել են կատարել իրենց մարդկային և մասնագիտական պարտքը:

Համագումարի ընթացքում ԱՊՀ «Կրթության գերազանցիկ» մեդալով Հայաստանի կողմից պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանը, Պլեխանովի անվան տեխնիկական համալսարանի երևանյան մասնաճյուղի դասախոս Գայանե Յազիչյանը,Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Նիկիտա Պողոսյանը և Հայաստանի ռուսաց լեզվի և գրականության ասոցիացիայի նախագահ Լիլյա Բալասանյանը:
Համագումարն անցկացվում է «Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու  մատչելիության բարելավման գործոն  ԱՊՀ անադամ պետություններում»  խորագրի ներքո:  

ԿԳՆ

03.10.2016 15:5
657

13.12.2016
Բռնությունը չի լինում ընտանեկան, կամ «ընտանեկան բռնության» հաղթարշավը Հայաստանում
03.12.2016
Նախարարը ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը
15.10.2016
Ֆրանսիական համալսարանում կբացվի ասպիրանտուրա
12.10.2016
Աշնանային արձակուրդ՝ շուտով
12.10.2016
Հաստատվել է 12-րդ դասարանի ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացակարգը
11.10.2016
Գևորգյան հոգևոր ճեմարանին շնորհվել է ասպիրանտուրայի ուսուցման իրավունք
05.10.2016
Երևանում մեկնարկել է Ինտերնետ կառավարման հայկական երկրորդ համաժողովը
05.10.2016
Գյումրիում մահացած 11-ամյա աշակերտի ինքնազգացողությունը վատացել է ֆիզկուլտուրայի դասին
05.10.2016
Նոբելյան մրցանակը ֆիզիկայի բնագավառում ստացել է բրիտանացի երեք գիտնական
05.10.2016
Հայ ժողովրդի համար ուսուցիչը մեծ արժեք է. նախարար
03.10.2016
Մեկնարկել է Նոբելյան հերթական շաբաթը
03.10.2016
Մեղրիի պետական քոլեջը 15 տարեկան է
03.10.2016
ՀՀ կրթության և գիտության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա
29.09.2016
Լավագույն ուսուցիչների համար մեքենա կգնեն
22.09.2016
Գերմաներենի դասընթացներ նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել կամ աշխատել Գերմանիայում