Հայ ժողովրդի համար ուսուցիչը մեծ արժեք է. նախարար

«Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ, դաստիարակներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում  եմ  ձեզ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ:
Հայ ժողովրդի համար ուսուցիչը մեծ արժեք է` գնահատանք, մեծարում: Սերունդների կյանքում  անգնահատելի  հետք թողած և բոլորի կողմից ակնածանքի արժանացած մարդկանց է  մեր ժողովուրդը  ուսուցիչ կոչել, ուստի պատահական չէ, որ մեր պետական տոնացույցում հատուկ նշվում է «Ուսուցչի օրը»:
 
Ուսուցչի մեծարանքը որքան  հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է, քանզի  նրա վրա է դրված  հայ տեսակի շարունակության ապահովման  և զորացման պատասխանատվությունը: Կրթության միջոցով է, որ մենք պետք է  հասնենք  մեր  ազգային իղձերի և նպատակների իրականացմանը:
 
Սիրելի ուսուցիչներ, ձեր ամենօրյա աշխատանքով և ձեր օրինակով փորձեք հաստատել, զորացնել ու ամրագրել մեր ինքնատիպությունը, հավատարիմ մնալով` քաղաքակրթական  արժեքներին, ազգային ավանդույթներին և ժամանակակից նորարական մոտեցումներին:
Սա է ուսուցչի  և կրթության առջև ծառացած հիմնական խնդիրն ու առաքելությունը:
 
Շնորհավորելով կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին «Ուսուցչի օրվա» կապակցությամբ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ», - ասված է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքում` Ուսուցչի տոնի կապակցությամբ:
05.10.2016 10:56
9649

Copyright © 2012-2024 - Das.am



DAS.am-ի վերլուծությունների, հարցազրույցների կամ նորությունների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում ակտիվ հղումը www.das.am կայքի գլխավոր էջին պարտադիր է
Կայքում տեղադրված դասագրքերի լուծումների ամբողջական կամ մասնակի օգտագործումը թույլատրվում է միայն DAS.am կայքի խմբագրության գրավոր համաձայնության դեպքում: