ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ Շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Նոր ուսումնական տարին առանձնակի պարտավորեցնող է բոլորիս համար, քանի որ նախաձեռնել ենք լայնածավալ բարեփոխումների ծրագրեր` նպատակ ունենալով կրթական համակարգում ապահովել ժամանակակից միջազգային կրթական չափանիշներին համապատասխան որակ: Դրա իրականացման  հաջողությունը կախված է բոլորիս հետևողական աշխատանքից և ենթադրում է մեծ նվիրում ու պատասխանատվություն: Վստահ եմ` նոր ուսումնական տարին կլինի բեկումնային ինչպես կրթության և գիտելիքի վերաարժևորման, այնպես էլ ուսուցչի հեղինակության, դերի ու հասարակական գնահատման առումով: Այս տոնական օրն առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ մեր առաջին դասարանցիներին, ովքեր դեպի գիտելիքի աշխարհ իրենց առաջին քայլերն են կատարում: Ցանկանում եմ, որ նրանք  դպրոց մտնեն  խանդավառությամբ և այն իրենց մեջ կրեն ողջ կյանքի ընթացքում: Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին, մեր պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ցանկանում, որ  ուսումնական տարին նրանք սկսեն  աշխատանքային նոր լիցքով ու եռանդով: Մշտապես պետք է հիշել, որ գիտելիքներով հարուստ երիտասարդ սերունդ պատրաստելով` մենք հզորացնում ենք պետության հիմքերը, ամրապնդում մեր երկրի տեղն ու դերը ժամանակակից  զարգացած երկրների շարքում: Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա  կապակցությամբ` մաղթում եմ հաջողություն, նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ:   Լավագույն ցանկություններով` ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/08/31/905004/ 

© 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

01.09.2017 11:28
27171

Copyright © 2012-2024 - Das.am



DAS.am-ի վերլուծությունների, հարցազրույցների կամ նորությունների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում ակտիվ հղումը www.das.am կայքի գլխավոր էջին պարտադիր է
Կայքում տեղադրված դասագրքերի լուծումների ամբողջական կամ մասնակի օգտագործումը թույլատրվում է միայն DAS.am կայքի խմբագրության գրավոր համաձայնության դեպքում: