Հայաստան-ԵՄ կրթական նոր երկխոսություն

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ  Անափիոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող  Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ 
Ողջունելով հյուրերին` ԿԳ փոխնախարարն ընդգծել է, որ կրթության բնագավառը Հայաստանի նոր կառավարության գերակայություններից է, և այդ համատեքստում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում այն  կարևոր ուղղություն է:
 Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրոպական Միության աջակցությամբ Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերի ընթացքը: Կողմերն առանձնակի կարևորել են նաև հետագա համագործակցության շրջանակը:ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը նշել է, որ 2018թ. դեկտեմբերին կայացած ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի նիստին ՀՀ ԿԳՆ-ի անունից հանդես է եկել նոր երկխոսություն սկսելու առաջարկությամբ՝ հիմնված կրթության զարգացման պլատֆորմի վրա, որը տեղ է գտել հանդիպման ընթացքում ընդունված գործառնական եզրակացությունների մեջ։
 Վասիլիս Մարագոսը փոխանցել է ԵՄ ներկայացուցիչների պատրաստակամությունը կրթության ոլորտի զարգացման նորարարական գաղափարները քննարկելու վերաբերյալ՝ միաժամանակ կարևորելով դրանց ազդեցությունը  տնտեսության տեխնոլոգիական ճյուղերի զարգացման վրա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև  Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում կրթական երկխոսության  նախապատրաստական աշխատանքներին վերաբերող  մի շարք հարցեր:   

05.02.2019 11:3
23907

Copyright © 2012-2024 - Das.am



DAS.am-ի վերլուծությունների, հարցազրույցների կամ նորությունների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում ակտիվ հղումը www.das.am կայքի գլխավոր էջին պարտադիր է
Կայքում տեղադրված դասագրքերի լուծումների ամբողջական կամ մասնակի օգտագործումը թույլատրվում է միայն DAS.am կայքի խմբագրության գրավոր համաձայնության դեպքում: