Գերմաներենի դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումը շարունակել, աշխատել Գերմանիայում կամ պարզապես լավ տիրապետել լեզվին: Դասընթացները կազմակերպվում են խմբակային, անհատական և առցանց տարբերակներով:
Դասընթացները անցկացվում են հատուկ մշակված մեթոդներով:
Դասընթացի արդյունքում մասնակիցները կկարողանան
- Խոսել գերմաներեն ճիշտ և անկաշկանդ
- Լսել-հասկանալ և գրել գերմաներեն
- Հանձնել լեզվի իմացության մակարդակը ստուգող քննություն A1, A2, B1, B2, C1, C2 մակարդակներում
- Հանձնել Goethe-Zertifikat, TestDaF, OnDaF նաև ÖSD
Գերմաներենը որպես օտար լեզու դասավանդման մեթոդի մասին
Այս մեթոդը մշակված է ասոցատիվ ընկալման հիման վրա: Տարբեր հետաքրքիր պատմությունների օրինակներով բացատրվում է թեման, որը ասոցացման ու համեմատությունների միջոցով հեշտ հիշվում և ամրապնդվում է:
Բառապաշարը սովորում ենք համապատասխան լեզվի իմացության մակարդակի: Դասի ամբողջ ընթացքում լինում են հետաքրքիր թեմաների վերաբերյալ հարցեր և պատասխաններ, զրույցներ, որոնցում օգտագործում ենք դասերի ընթացքում սովորած բոլոր բառերը:
Աշխատաելու ենք վարժեցնելով լսել-հասկանալը, քանի որ մեր առաջնային առաջադրանքն է հասկանալ և կարողանալ պատասխանել գերմաներենի լեզվակրին:
Եվ իհարկե մթնոլորտը և լրացուցիչ ծրագրերը (միջոցառումները, ֆիլմդիտումները,) շատ կարևոր միջավայր են ստեղծում լեզուն ավելի արագ տիրապետելու և անկաշկանդ խոսելու համար: