Լավագույն ուսուցիչների համար մեքենա կգնեն

ՀՀ կառավարությունը լավագույն ուսուցիչների համար մեքենա գնելու նպատակով 10 միլիոն դրամ կհատկացնի:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստում գործադիրին ներկայացրեց որոշման նախագիծը, ըստ որի՝ 2016 թվականի «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով կառավարության աշխատակազմին պետք է հատկացվի 10,400.0 հազար հազար դրամ: Կառավարությունն ընդունեց որոշումը:

Ըստ այդմ, յուրաքանչյուր ավտոմեքենայի համար նախատեսված է 5 միլիոն 200 հազար դրամ:

 

Aysor.am

29.09.2016 13:27
4256

Copyright © 2012-2024 - Das.am



DAS.am-ի վերլուծությունների, հարցազրույցների կամ նորությունների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում ակտիվ հղումը www.das.am կայքի գլխավոր էջին պարտադիր է
Կայքում տեղադրված դասագրքերի լուծումների ամբողջական կամ մասնակի օգտագործումը թույլատրվում է միայն DAS.am կայքի խմբագրության գրավոր համաձայնության դեպքում: