Գյումրիում մահացած 11-ամյա աշակերտի ինքնազգացողությունը վատացել է ֆիզկուլտուրայի դասին

Գյումրիում այսօր մահացած 11-ամյա աշակերտ Սարգիս Տիգրանյանի ինքնազգացողությունը վատացել է ֆիզկուլտուրայի դասին:

«Օյունջյան» միջնակարգ դպրոց վարժարանի տնօրեն Հասմիկ Անդրիասյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Շիրակի մարզից ժամանած տեսուչների հետ դասասենյակներում ստուգումներ անելիս են եղել, մտել են նաև ֆիզկուլտուրայի դահլիճ:

«Նստած տեղը, մինչ ուսուցիչը մատյանը կլրացնի, որ պարապմունքը սկսեն, վատացել և ընկել է դասընկերոջ վրա: Մենք ստուգողների հետ միջանցքում էինք, ուսուցիչը վազեց դուրս, ասաց, թե հասեք, երեխան վատ է: Բուժքույրը եկավ, դեռ առաջին օգնությունը չէր հասցրել, շտապբուժօգնության մեքենան եկավ», - Aysor.am-ին պատմեց դպրոցի տնօրենը:

Տնօրենն ասաց, որ երեխան զբաղվել է ֆուտբոլով:

«Ծնողը մեզ ոչ մի անգամ ոչ մի դիմում չի ներկայացրել, որով կխնդրեր երեխային ազատել առարկայից: Լրիվ նորմալ բժշկական թղթով ընդունվել է դպրոց: Ծնողը հիվանդանոցում ասել է, որ էլի է նման բան եղել (վատացել - Aysor.am)», - նշեց Հասմիկ Անդրիասյանը:

05.10.2016 11:0
22561

Copyright © 2012-2024 - Das.am



DAS.am-ի վերլուծությունների, հարցազրույցների կամ նորությունների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում ակտիվ հղումը www.das.am կայքի գլխավոր էջին պարտադիր է
Կայքում տեղադրված դասագրքերի լուծումների ամբողջական կամ մասնակի օգտագործումը թույլատրվում է միայն DAS.am կայքի խմբագրության գրավոր համաձայնության դեպքում: