Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին ընդառաջ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան այս տարի նշում է իր հիմնադրման 75-ամյակը, որի հոբելյանական միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 17-18-ը: Մի շարք կազմակերպչական հարցերի և առաջիկա անելիքների շուրջ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության հետ: Նշվել է, վերոնշյալ աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով կձևավորվի հանձնաժողով, որը կղեկավարի ԿԳ նախարարը: Վերջինիս ներկայացվել է միջոցառումների նախնական օրակարգը, համաձայն որի՝ նախատեսվում է հանդիսավոր հոբելյանական նիստ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ընդունելություն հանրապետության ղեկավարության  կողմից և այլն: 
Արտասահմանից ժամանած հյուրերը՝ բազմաթիվ երկրների գիտությունների ակադեմիաների և առաջատար գիտահետազոտական կենտրոնների պատվիրակություններ, կքննարկեն ՀՀ ԳԱԱ և արտերկրի ակադեմիաների ու գիտական կենտրոնների միջև համագործակցության խնդիրներ, ինչպես նաև կայցելեն նորարարական կրթական և մշակութային կենտրոններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հոկտեմբերի 15-16-ը Երևանում կայանալիք ԱՊՀ երկրների գիտնականների ֆորումի կազմակերպչական հարցեր:
Հանդիպման ավարտին Ռադիկ Մարտիրոսյանը բարձր է գնահատել ՀՀ կրթության և գիտության նանախարարության և Բարձագույն որակավորման կոմիտեի հետ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ ակադեմիան բավարարված է այդ համագործակցության արդյունքներով: 

10.09.2018 11:15
11998

Copyright © 2012-2024 - Das.am



DAS.am-ի վերլուծությունների, հարցազրույցների կամ նորությունների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում ակտիվ հղումը www.das.am կայքի գլխավոր էջին պարտադիր է
Կայքում տեղադրված դասագրքերի լուծումների ամբողջական կամ մասնակի օգտագործումը թույլատրվում է միայն DAS.am կայքի խմբագրության գրավոր համաձայնության դեպքում: