Կազմակերպության ընտրության մրցույթ

Երիտասարդ Գիտնականների աջակցության ծրագիր

ՀՀ գիտության կոմիտեն հայտարարում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին» պետական աջակցություն» միջոցառումն իրականացնելու համար կազմակերպության ընտրության ՄՐՑՈՒՅԹ: Մրցույթի արդյունքում նախատեսվում է ընտրել կազմակերպություն, որը մրցութային հիմունքներով երիտասարդ շահառուներին կարող է տրամադրել ֆինանսական աջակցություն հետևյալ ուղղություններով.

- գիտական միջոցառումների կազմակերպում,
- գիտական դրամաշնորհների տրամադրում,
- գիտական միջազգային հրապարկումների որակական և քանակական աճին նպաստող ծրագրերի կազմակերպում,
- օտարերկրյա պետությունների անվանի գիտնականների դասախոսությունների կազմակերպում,
- գիտության ոլորտում երիտասարդների ներգրավման կամ առաջընթացին միտված այլ ծրագրեր:

Մրցույթի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի ապրիլի 21-ը:

ՀՀ 2023 թ. պետական բյուջեով նախատեսված «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին» պետական աջակցություն» միջոցառումն իրականացնելու համար կազմակերպության ընտրության մրցույթի հայտի ձևը

11.04.2023 7:14
2995

Copyright © 2012-2024 - Das.am



DAS.am-ի վերլուծությունների, հարցազրույցների կամ նորությունների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում ակտիվ հղումը www.das.am կայքի գլխավոր էջին պարտադիր է
Կայքում տեղադրված դասագրքերի լուծումների ամբողջական կամ մասնակի օգտագործումը թույլատրվում է միայն DAS.am կայքի խմբագրության գրավոր համաձայնության դեպքում: